ԱՄՆ-ում համաձայնեցրել են ՌԴ-ից էներգակիրների ներկրումն արգելելու ընթացակարգը

21:47 • 07.03.22

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի համապատասխան հանձնաժողովների ղեկավարները համաձայնության են եկել Ռուսաստանից էներգակիրների ներմուծումն արգելելու և Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի հետ բնականոն առևտրային հարաբերությունները դադարեցնելու մասին օրինագծի շուրջ։

Ռիա Նովոստիի հաղորդմամբ, ԱՄՆ օրենսդիրները համապատասխան հայտարարություն են տարածել։