Մի խումբ զինված անձինք գրավել են Իվանո-Ֆրանկովսկի մարզի ուկրաինական ուղղափառ եկեղեցու տաճարը

19:00 • 07.03.22

Մի խումբ զինված անձինք գրավել են ուկրաինական ուղղափառ եկեղեցու տաճարը Իվանո-Ֆրանկիվսկի մարզի Վերխովինա գյուղում։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Ուկրաինայի ուղղափառ լրագրողների միության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Աղբյուրի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Աննո-Զաչատիևսկի եկեղեցում. մի խումբ զինված մարդիկ եկել են տաճար, դուրս քշել սպասավորներին՝ նրանց անվանելով «ագրեսորի սպասավորներ», խլել են տաճարի փաստաթղթերը և փոխել դռների կողպեքները։