«Եդինայա Ռոսիա»-ն առաջարկում է ազգայնականացնել Ռուսաստանից հեռացած ընկերությունների արտադրությունները

20:15 • 07.03.22

Արևմտյան որոշ ընկերությունների որոշումը՝ փակել իրենց բիզնեսը Ռուսաստանի Դաշնությունում, կանխամտածված սնանկացում է, «Եդինայա Ռոսիա»-ն առաջարկում է ազգայնականացնել նրանց արտադրությունը։ Այս մասին հայտարարել է «Եդինայա Ռոսիայի»  խորհրդի գլխավոր քարտուղար Անդրեյ Տուրչակը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Արևմուտքը սանձազերծեց պատժամիջոցների պատերազմ Ռուսաստանի դեմ, որին միացան ոչ միայն կառավարություններ, այլ նաև մասնավոր ընկերություններ: Նրանցից որոշները հայտարարում են Ռուսաստանում բիզնեսից դուրս գալու և իրենց ձեռնարկությունների փակման մասին: Վերջիններից էին «Վալիո»-ն և «Պաուլիգ»-ը, երեկ՝ «Ֆազեր»-ը»,- ասել է Տուրչակը:

Նրա խոսքով՝ դա քաղաքական որոշում է. «Արևմտյան ընկերությունների նման գործողությունները ոչ այլ ինչ են, քան կանխամտածված սնանկացում: «Եդինայա Ռոսիա»-ն առաջարկում է ազգայնականացնել այն ընկերությունների արտադրությունները, որոնք Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ հայտարարել են Ռուսաստանում իրենց արտադրությունների դադարեցման և ընկերությունների փակման մասին»,- ասել է նա: