Ferrari-ն որոշել է դադարեցնել Ռուսաստանի համար մեքենաների արտադրությունը

20:23 • 08.03.22

Իտալական Ferrari ընկերությունը որոշել է դադարեցնել ավտոմեքենաների արտադրությունը ռուսական շուկայի համար՝ կապված ուկրաինական իրադարձությունների հետ։ Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին։

«Մենք շարունակում ենք վերահսկել իրավիճակը՝ պահպանելով բոլոր կանոնները, կանոնակարգերը և պատժամիջոցները», - ասվում է խմբի հայտարարության մեջ, որը հրապարակվել է այսօր:

Իտալիայի Էմիլիա-Ռոմանիա շրջանի նախագահ Ստեֆանո Բոնաչինին, որտեղ գտնվում է Ferrari-ի արտադրությունը, հայտարարել է ընկերության որոշման մասին՝ 1 միլիոն եվրո հատկացնել Ուկրաինայի ժողովրդին օգնելու համար: