Աբխազիան դիվանագիտական ​​հարաբերություններ է հաստատել Դոնեցկի հետ

19:40 • 09.03.22

Աբխազիան դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հետ։ Այս մասին հայտնում է Աբխազիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը:

«2022 թվականի մարտի 9-ին Աբխազիայի Հանրապետությունը և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը հաստատել են դիվանագիտական հարաբերություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ «ներկայումս պատրաստվում է բարեկամության և համագործակցության մասին միջպետական պայմանագրի նախագիծ, որը հիմք կհանդիսանա Աբխազիայի Հանրապետության և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության միջև իրավական դաշտի հետագա ձևավորման համար»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հրամանագիր է ստորագրել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչելու մասին։