Ադրբեջանը տարբեր տրամաչափի զենքերից կրակ է բացել ՀՀ սահմանի ուղղությամբ

16:40 • 09.03.22

Մարտի 9-ին, ժամը 13։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։


Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը սահմանի այդ հատվածում հարաբերականորեն կայուն է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում տեղեկություն էր տարածվել, որ հակառակորդը կրակ է բացել Երասխի ուղղությամբ։