ԻՊ-ը հայտարարել է, որ «ռուս-ուկրաինական այս պատերազմը խաչակիր երկրների միջև հաջորդ պատերազմների միայն սկիզբն է»

15:04 • 09.03.22

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը գովել է Ուկրաինայում պատերազմը՝ կատարվողը որակելով «աստվածային պատիժ», որը, ԻՊ-ի հույսով, կկործանի «իսլամի թշնամիներին»:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ահաբեկիչները al-Naba թերթում հրապարկված հոդվածում ՌԴ-ի հատուկ ռազմական գործողության մասին նշել են, որ «խաչակիրներն ընդդեմ խաչակիրների են»: Ջիհադիստներն ասել են, որ մահմեդականները չպետք է կողմերից որևէ մեկի կողմն անցնեն պատերազմի մեջ և կանխատեսել են, որ անկախ արդյունքից, «մեծ հետևանքներ» կլինեն:

«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, ուղղակի արյունալի պատերազմ է ուղղափառ խաչակիրների՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, նրանց համար Աստծո պատժի միայն մեկ օրինակ է, ինչպես նկարագրված է Ղուրանում: Երկար թե կարճ, ռուս-ուկրաինական այս պատերազմը խաչակիր երկրների միջև հաջորդ պատերազմների միայն սկիզբն է, և ավերածությունների և մահվան պատկերները, որոնք մենք տեսնում ենք, միայն մի փոքր տեսարան են այն իրավիճակի, որտեղ սկսվում են մեծ պատերազմները»,-ասված է հոդվածում:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

The terror group labelled Russia's savage invasion of its neighbour as 'crusaders against crusaders' in a full-page article in its al-Naba newsletter (pictured)