Լուգանսկում հզոր պայթյուն է որոտացել. ՏԱՍՍ

12:40 • 09.03.22

Լուգանսկի հարավ-արևմուտքում հզոր պայթյուն է որոտացել. ըստ ՏԱՍՍ-ի գործակալության թղթակցի՝ ձայնը լսվել է քաղաքի բոլոր շրջաններում, զգացվել է ուժեղ պայթյունի ալիք։

Հանգամանքները ճշտվում են։

Կարճ ժամանակ անց քաղաքում կտրուկ վատթարացել է բջջային կապի տեղական «Լուգաքոմ» օպերատորի աշխատանքը։