Ադրբեջանցիները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

16:28 • 09.03.22

Քիչ առաջ ադրբեջանցիները կրակել են Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ։  

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մարտի 9֊ին` ժամը 14։00֊14։30 սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը` նորից կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։ Արձակվել է 4 հատ ական։ Հայկական կողմից տուժածներ չկան։

ՀՀ պաշտպանության նախարարությունն էլ հրապարակել է, որ մարտի 9-ին, ժամը 13։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։

Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը սահմանի այդ հատվածում հարաբերականորեն կայուն է։