Պենտագոնը մերժել է ՄիԳ-29 կործանիչների վերաբերյալ Լեհաստանի առաջարկը՝ այն որակելով «անողջամիտ»

12:04 • 09.03.22

Պենտագոնը մերժել է Լեհաստանի առաջարկը, ըստ որի՝ լեհական կողմը ցանկանում էր իր ՄիԳ-29 կործանիչներն ԱՄՆ տեղափոխել՝ այնուհետև Ուկրաինա դրանց առաքման նպատակով, գրում է CNN-ը:

Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին հայտարարել է, որ Պենտագոնը չի գտնում, որ Լեհաստանի առաջարկը «ողջամիտ է»: Այս հայտարարությունը հնչել է մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ լեհ պաշտոնյաներըտարածել են հայտարարություն, որում ասվում էր, որ կառավարությունը պատրաստ է իր բոլոր ՄիԳ-29 կործանիչները տեղակայել ԱՄՆ ռազմաօդային ուժերի՝ Գերմանիայում գտնվող Ռամշտայն ավիաբազայում, որպեսզի դրանք հետագայում տրամադրվեն Ուկրաինային Ռուսաստանի դեմ պայքարում:

Լեհաստանի կողմից առաջադրված գաղափարը չափազանց ռիսկային է, ասել է Քիրբին, քանի որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ձգտում են խուսափել բացահայտ հակամարտությունից դաշինքի և Ռուսաստանի միջև: