«TotoGaming» ընկերությունը մեկնարկեց «Ուժը սեռ չունի» արշավը, որի շրջանակներում կայացավ «Տարվա կին մարզիկ-2022» մրցանակաբաշխությունը․ ընկերությունը մրցանակներ շնորհեց 10 անվանի մարզուհիների
Կանանց միջազգային օրը այս տարի վերաիմաստավորվել է «TotoGaming» ընկերության շնորհիվ։ Նպատակ ունենալով ընդգծել կանանց կարևոր դերը հասարակության մեջ և շեշտելով այն հանգամանքը, որ կանայք, բացի գեղեցիկ և նուրբ լինելուց, կարող են լինել նաև ուժեղ ամենատարբեր ոլորտներում, այդ թվում` սպորտում, «TotoGaming»-ը սկսել է մեկամսյա արշավ՝ «Ուժը սեռ չունի» խորագրով։ Արշավի մեկնարկը տրվեց մարտի 8-ին FoodPark by Downtown-ում տեղի ունեցած «Տարվա կին մարզիկ-2022» մրցանակաբաշխությամբ, որի շրջանակներում «TotoGaming» ընկերությունը մրցանակներ շնորհեց թվով 10 մարզուհիների։ Մրցանակների արժանացան շախմատիստուհիներ Աննա Սարգսյանը, Էլինա Դանիելյանը, ծանրամարտուհիներ Նազիկ Ավդալյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, Իզաբելլա Յալյանը, Լիանա Գյուրջյանը, լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանը, հրաձգուհիներ Գոհար Հարությունյանը, Էլմիրա Կարապետյանը, կանադահայ գեղասահորդուհի Թինա Կարապետյանը։

«TotoGaming» ընկերության մարքեթինգի տնօրեն Թերեզա Թոքմաջյանը ընդգծեց այն հանգամանքը, որ ընկերությունը արդեն տևական ժամանակ է՝ աջակցում է սպորտի զարգացմանը։
«Այս մրցանակաբաշխությամբ ցանկանում ենք ցույց տալ, որ «TotoGaming» ընկերությունը կարևորում է կանանց դերը սպորտում և դրանով սկիզբ է դնում «Ուժը սեռ չունի» արշավին։ Միջոցառմանը հրավիրել ենք 10 անվանի մարզուհիների, որոնց դերը սպորտի զարգացման գործում բավականին մեծ է։ Հույս ունենք, որ սրանով սկիզբ կդրվի սպորտում կանանց սատարելու և մոտիվացնելու արշավին։ Մրցանակների արժանացած մարզուհիների ընտրությունը շատ պարզ է եղել․ ընտրվել են այն կանայք, ովքեր մեծ ներդրումներ և նվաճումներ ունեն իրենց սպորտաձևերում, բացի դրանից ընտրել ենք նաև այնպիսի մարզուհիների, ովքեր նոր-նոր են սկսում իրենց քայլերը սպորտում։ Սպորտաձևերի ընտրության միջև որևէ տարբերություն չի դրվել, մեր նպատակն այլ է՝ տեսանելի դարձնել հայ կնոջ դերը սպորտում»,- ասաց «TotoGaming» ընկերության մարքեթինգի տնօրեն Թերեզա Թոքմաջյանը։

Նա նաև նշեց, որ երկար ժամանակ է, ինչ «TotoGaming» ընկերությունը սպորտի կողքին է և աջակցում է սպորտի զարգացմանը Հայաստանում։ «Արդեն երկար ժամանակ է` ընկերությունը կանգնած է «Արարատ» ֆուտբոլային ակումբի կողքին՝ հանդիսանալով որպես տիտղոսային հովանավոր, ընկերությունը աջակցում է նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտին։ Օրեր առաջ ինստիտուտի երկու ուսանողների «TotoGaming» ընկերությունը հանձնեց կրթաթոշակներ՝ «TotoGaming»–ի դեսպաններ Միհրան Հարությունյանի և Դավիթ Մանոյանի անվամբ։ Նմանատիպ քայլերով փորձում ենք մոտիվացնել ուսանողներին, որպեսզի խրախուսենք հետագայում նրանց մեծ նվաճումները սպորտում։ Առաջիկայում ընկերությունը մեծածավալ աշխատանքներ է նախատեսում իրականացնել՝ աջակցելով սպորտսմեններին և սպորտային ակումբներին»,– ասաց Թերեզա Թոքմաջյանը։

«Արարատ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանը, ով հանդիսանում է նաև «TotoGaming» ընկերության սպորտի դեսպանը, կարևորում է այն հանգամանքը, որ անհրաժեշտ է խրախուսել ոչ միայն մարզիկներին, այլ նաև սպորտի այլ ոլորտներում ներգրավված երիտասարդներին։

«Այս առումով ցանկանում եմ շեշտել, որ օրեր առաջ «TotoGaming» ընկերության հովանավորությամբ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի երկու ուսանողներ ստացան կրթաթոշակներ։ Սա շատ լավ հնարավորություն է Հայաստանում սպորտը զարգացնելու ուղղությամբ։ Այն ուսանողուհին, որին ես հանձնեցի կրթաթոշակ, մասնագիտությամբ կինեզոթերապևտ էր, այս մասնագիտության կարևորությունը բավականին մեծ է սպորտում։ Այսպիսով` ցանկանում ենք ընդգծել, որ սպորտը չի սահմանափակվում միայն մարզիկներով»,- ասաց «TotoGaming» ընկերության սպորտի դեսպան, Արարատ ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանը։

«TotoGaming» ընկերությունը կարևորում է սպորտի զարգացումը Հայաստանում և կանգնում է թե՛ տղամարդ և թե՛ կին մարզիկների կողքին:











