ԱԺ կին պատգամավորները և աշխատակազմի կանայք 70 000 դրամ պարգևավճար կստանան Կանանց տոնի առթիվ

23:06 • 09.03.22

ԱԺ նախագահը կարգադրություն է ստորագրել Կանանց տոնի առթիվ կին պատգամավորներին և աշխատակազմի կանանց 70 հազար դրամի չափով պարգևատրելու մասին։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով, Կանանց տոնի առթիվ՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի կին պատգամավորներին եւ Աշխատակազմի կանանց պարգեւատրել  յոթանասուն հազար դրամի չափով՝ համաձայն հավելվածի:

2. Ազգային ժողովի աշխատակազմի  ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. Նարիբեկյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,– ասված է կարգադրության մեջ, որը ստորագրել է ԱԺ նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը: