Վլադիմիր Զելենսկին ելույթ կունենա Կանադայի խորհրդարանում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հրավերը՝ ելույթ ունենալու Կանադայի խորհրդարանում։ Ukrinform-ի հաղորդմամբ՝ այս մասին Թրյուդոն գրել է թվիթերյան օգտահաշվում
«Ես նախագահ Զելենսկիին հրավիրել եմ ելույթ ունենալ Կանադայի խորհրդարանում։ Կանադացիները ոգեշնչված են ուկրաինացիների խիզախությամբ և տոկունությամբ, ինչպես նաև նախագահի ղեկավարությամբ, ուստի նրանք ուրախ են լսել նրան»,- գրել է Թրյուդոն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Կանադայի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահի հետ, որի ընթացքում խոստացել է ուղարկել մասնագիտացված ռազմական տեխնիկա, այդ թվում՝ անօդաչու սարքերի տեսախցիկներ։










