Բայդենը ԱՄՆ-ում գների աճը կապել է Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններով

20:38 • 10.03.22

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկրում գների աճը կապել է Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության գործողությունների հետ։

«Այսօր գնաճի տվյալները հիշեցնում են, որ ամերիկացիների բյուջեները հարվածի տակ են գների աճի պատճառով: Կարևոր գործոնը, որը խթանեց գնաճն այս ամիս, վառելիքի, էներգառեսուրսների գների աճն է, քանի որ շուկաները արձագանքում են Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին»,- «Ինտերֆաքս» գործակալության հաղորդամբ՝ այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Բայդենը:

Բայդենը հիշեցրել է, որ «ի սկզբանե նա ասել է, որ ամերիկացիները կզգան կոշտ պատժամիջոցների հետեւանքները»։

Միաժամանակ նա վստահեցրել է, որ պատժամիջոցներն ավելի ուժեղ են ազդում Ռուսաստանի Դաշնության, այլ ոչ թե ԱՄՆ բնակիչների վրա։