Ուկրաինան հայտնել է, որ ՌԴ-ն ռազմանավերը տեղափոխել է Ղրիմի նավահանգիստներ

12:14 • 10.03.22

Ռուսական ռազմանավերը տեղափոխվել են Ղրիմի նավահանգիստներ: Այս մասին հայտնել է Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի օպերատիվ շտաբի ներկայացուցիչ Սերգեյ Բրատչուկը։

«Ռուսաստանի Դաշնության սևծովյան «Իսկանդերները» այժմ տեղափոխվել են Թարխանկուտ հրվանդան և Դոնուզլավ լիճը և մտադիր չեն զորքեր իջեցնել մեր ափին, քանի որ գիտեն, թե ինչով դա կավարտվի իրենց համար»,- ասել է Բրատչուկը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։