ԱՄՆ-ը մտադիր չէ զորք ուղարկել Ուկրաինա. Սպիտակ տուն

22:46 • 10.03.22

ԱՄՆ-ը մտադիր չէ զորք ուղարկել Ուկրաինա, նույնիսկ եթե այնտեղ ոչ սովորական սպառազինություն օգտագործվի, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։

Ճեպազրույցի ժամանակ նա հերքել է ամերիկյան կողմի քիմիական և կենսաբանական ռազմական ծրագրերի առկայությունը և պնդել, որ Ռուսաստանը նման հնարավորություններ ունի։

«Ես չեմ պատրաստվում հիպոթետիկ իրավիճակների մեջ մտնել: Հիմա մենք ասում ենք, որ նրանք ունեն նման ներուժ և հնարավորություններ: Ես նույնպես մտադիր չեմ խորանալ հետախուզական տեղեկատվության մանրամասների մեջ: Բայց նախագահ Բայդենի տեսակետը ԱՄՆ զինվորականներին Ուկրաինա չուղարկելու վերաբերյալ չի փոխվել»,-նշել է Փսակին։

ԱՄՆ-ը մտադիր չէ զորք ուղարկել Ուկրաինա. Սպիտակ տուն