Ձևաչափը՝ «առանց փողկապի». Անթալիայում սկսվել է Լավրով-Չավուշօղլու հանդիպումը

11:50 • 10.03.22

Անթալիայում սկսվել է Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը, հայտարարել է ՌԴ դիվանագիտական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Անթալիայում սկսվել է Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը։ Ձևաչափը՝ «առանց փողկապի», - գրել է նա իր Telegram ալիքում:

Դրանից հետո նախատեսվում է Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարների համատեղ հանդիպումը։