39-ամյա կինը Հյուսիսային պողոտայում գետնին դրված արկղից հափշտակել է գումար և դիմել փախուստի. shamshyan.com
Մարտի 6-ին Երևանում կողոպուտ կատարելու կասկածանքով ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 18։30-ի սահմաններում Հյուսիսային պողոտայից կողոպուտ կատարելու կասկածանքով պարեկները ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 39-ամյա Տաթևիկ Մ-ին։
Պարեկները ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց է մոտեցել Երևանի բնակիչ՝ 25-ամյա Սուսաննա Հ-ն և մատնացույց անելով հայտնել է, որ Հյուսիսային պողոտա 1 հասցեի մոտ գետնին դրված արկղից բացահայտ հափշտակել են գումար և դիմել փախուստի։
Սուսաննա Հ-ն մատնացույց է արել ենթադրյալ կասկածյալին, ում պարեկները հետապնդել և բռնել են։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։










