Արդշինբանկը բարելավել է անշարժ գույքի գրավադրմամբ վարկավորման պայմանները

10:38 • 11.03.22

 

Արդշինբանկը բարելավել է անշարժ գույքի գրավադրմամբ վարկերի տրամադրման պայմանները։ Վարկերը կարելի է ստանալ հետևյալ պայմաններով՝

·    Առանց եկամուտների առկայության,

·    Գրավի իրացվելի արժեքի մինչև 80%-ի չափով,

·    Մինչև 15 տարի վարկի մարման ժամկետով,

·    Վարկի մայր գումարի մարման մինչև 24 ամիս արտոնյալ ժամանակահատվածով,

·    Վարկի վճարումները մինչև 6 ամիս հետաձգելու հնարավորությամբ (վարկային արձակուրդ),

·    Տարեկան անվանական տոկոսադրույքը սկսած ՀՀ դրամով` 13,5%-ից, ԱՄՆ դոլարով` 11,5%, եվրոյով` 10,5%-ից,

·    Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 12.9% - 23%,

·    Ապահովագրվելու դեպքում վարկը տրամադրվում է 1% ավելի ցածր տոկոսադրույքով,

·    Վարկի գումարի տրամադրում 1  տարվա ընթացքում՝ միանվագ կամ մաս-մաս,

·    Վարկի նախնական տրամադրման որոշումը կատարվում է 5 րոպեում:

Բանկն առաջարկում է այլ բանկերում և/կամ վարկային կազմակերպություններում գործող անշարժ գույքի գրավով վարկերի վերաֆինանսավորում առանց միջնորդավճարի և նվազեցված տոկոսադրույքով, ընդ որում՝ ցանկության դեպքում, հնարավոր է միավորել նաև անգրավ վարկերը։

Վարկատեսակից կարող են օգտվել 21 տարին լրացած ՀՀ-ում կամ ԱՀ-ում բնակվող  ֆիզիկական անձինք, ովքեր՝

·    Հանդիսանում են անշարժ գույքի սեփականատեր և/կամ

·    Հանդիսանում են այլ ՀՀ Բանկերի և վարկային կազմակերպությունների  վարկառու, ունեն բավարար վարկային պատմություն:

Անշարժ գույքի գրավադրմամբ վարկերի մասին առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի կայքում՝ անցնելով այս հղմամբ կամ զանգահարելով Բանկի շուրջօրյա զանգերի կենտրոն՝ 012222222 հեռախոսահամարով:

Նշենք, որ Արդշինբանկը 2022 թվական է մուտք գործել 2 մլրդ ԱՄՆ դոլարի ակտիվներով, որը կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 15%-ը։ Բանկի սեփական կապիտալը գերազանցել է 200 մլն ԱՄՆ դոլարը։ Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է Հայաստանի բանկային համակարգում և ներկայումս ունի 63 գործող մասնաճյուղ, որոնցից 42-ը գտնվում են մարզերում, իսկ 21-ը՝ հանրապետության մայրաքաղաքում։ Մայիսին սպասվում է Արդշինբանկի ևս մեկ մասնաճյուղի բացում՝ Կոտայքի մարզում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: