«Իրենց համար մենք մարդ չենք, այլ միս». Լուգանսկում «Այդար» գումարտակի ապօրինի բանտը՝ լուսանկարներով

14:20 • 11.03.22

ԼԺՀ Պոլովինկինո գյուղում «Այդար» գումարտակն ապօրինի բանտ է ստեղծել։ Այս մասին հաղորդել է Լուգանսկի փոխարտգործնախարար Աննա Սորոկան, գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ հավելելով, որ Լուգանսկի աշխարհազորայինները պահվում էին տեղի երշիկեղենի խանութի ծխարանում։

Ըստ տուժողների ցուցմունքների՝ բանտարկյալներին ծեծի են ենթարկել, խոշտանգել, սառցե ջրով ողողել և սովամահ արել։

Աղբյուրի հաղորդմամբ՝ պահպանվել է գերի ընկած բուժքույր Օքսանա Կ.-ի տեսացուցմունքը, ով հետագայում մահացել է այնտեղ ձեռք բերած հիվանդություններից։

«Բանտարկյալները շատ են՝ ծեծված, նվաստացած։ Նրանց համար մենք ամենևին էլ մարդ չենք... Մենք նրանց համար կիսամեռ միս ենք»,-ասել է նա իր ցուցմունքում։

Լուգանսկի իշխանությունները չեն բացառում, որ բանտի մոտ կարող են թաղված լինել մարդիկ։

Լուսանկարները՝ «Ռիա Նովոստի»