Ռուսաստանում Instagram-ը կարգելափակվի մարտի 14-ի կեսգիշերին
Ռոսկոմնադզորը մարտի 14-ին՝ ժամը 0:00-ին, կավարտի Ռուսաստանի տարածքում Instagram-ի մուտքի սահմանափակումների սահմանման ընթացակարգերը, հայտնում է գործակալությունը։
Ավելի վաղ Ռոսկոմնադզորը, ելնելով գլխավոր դատախազության պահանջից, հայտարարել էր Instagram սոցիալական ցանց մուտքի սահմանափակման մասին։ Instagram-ը, ըստ կարգավորողի, տարածում է տեղեկատվական նյութեր, որոնք պարունակում են բռնի գործողություններ կատարելու կոչեր Ռուսաստանի քաղաքացիների, այդ թվում զինվորականների նկատմամբ։
«Քանի որ Instagram-ի ակտիվ օգտատերերին ժամանակ կպահանջվի՝ իրենց ֆոտո և վիդեո նյութերը այլ սոցիալական ցանցեր տեղափոխելու, կոնտակտներին և բաժանորդներին ծանուցելու համար, Ռոսկոմնադզորը որոշել է մարտի 14-ին ժամը 00:00-ին ավարտել Instagram մուտքի սահմանափակումների ներդրման ընթացակարգը, օգտատերերին տրամադրելով լրացուցիչ 48 ժամ անցումային շրջան»,- ասված է հաղորդագրությունում։










