Քասախում վարսավիրանոցի սեփականատերը դանակահարել է 23-ամյա երիտասարդին

12:18 • 11.03.22

Մարտի 10-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա երիտասարդ: Այս մասին հաղորդում է ոստիկանությունը։

Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մարտի 4-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Քասախ համայնքի Սաֆարյան փողոցի վարսավիրանոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր վարսավիրանոցի սեփականատերը:

Մարտի 10-ին, ժամը 19.20-ին, 44-ամյա կինը հրավիրվել է ոստիկանության Նաիրիի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր: