Ուկրաինական դատարանը հեռակա կարգով կալանավորել է Մարգարիտա Սիմոնյանին

17:40 • 11.03.22

Ուկրաինայի դատարանը ռուսական RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին կալանավորելու մասին հեռակա որոշում է կայացրել։

Այս մասին տեղեկացնում է ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

RT-ի գլխավոր խմբագրի կալանավորման մասին հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազը։