Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին Mitsubishi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հայտնվել ձորակում․ 3 մարդ հոսպիտալացվել է․ shamshyan.com

11:04 • 14.03.22

Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ինչպես դեպքի վայրերից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աշտարակ-Վանաձոր ավտոճանապարհից մինչև Տառերի պուրակ և Բյուրական-Ամբերդ ավտոճանապարհին տեղացած ձյան պատճառով առաջացել է մերկասառույց։

Նշված հատվածներում մի քանի ավտովթարներ են տեղի ունեցել։ Կամրջի վրա Mercedes ML-ը մերկասառույցի պատճառով բախվել է երկաթե արգելապատնեշներին։

Բյուրականում դարձյալ ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են Opel և ՎԱԶ 2107-ը։

Նշված վթարներով տուժածներ չկան։

Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 41-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով Mitsubishi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հայտնվել ձորակում։ Այս վթարի հետևանքով 3 հոգու տեղափոխել են «Աշտարակ» ԲԿ։