Իրանը հայտարարել է միջուկային օբյեկտի վրա դիվերսիոն հարձակում կանխելու մասին

23:12 • 14.03.22

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Իրանի Ֆորդո միջուկային օբյեկտի դեմ նախապատրաստվող դիվերսիա են կանխել։

Այս մասին տեղեկացնում է իրանական Tansim գործակալությունը։

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզությունը մի խումբ անձանց է ոչնչացրել, որոնք փորձել էին դիվերսիա իրականացնել Ֆորդո միջուկային օբյեկտում»,-ասված է հաղորդագրության մեջ։