«Խաղադրույքը՝ Ուկրաինան». Իլոն Մասկը մարտահրավեր է նետել Պուտինին և ռուսերեն գրառմամբ դիմել Կրեմլին

16:05 • 14.03.22

Ամերիկյան SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ մարտահրավեր է նետում ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինին: 

«Մարտահրավեր եմ նետում: Վլադիմիր Պուտին: Մարտարվեստում: Խաղադրույքը՝ Ուկրաինան», — գրել է Մասկը Twitter-ում:

Այնուհետև նա ռուսերեն գրառում է արել և դիմել պաշտոնական Կրեմլին՝ հետաքրքրվելով՝ արդյոք համաձայն են այդ մենամարտին:

Հայտնի է, որ Պուտինն ուներ ութերորդ դանը ձյուդոյում և պատվավոր սև գոտի՝ թեքվոնդոյում։ Սակայն այս մարզաձևերի միջազգային ֆեդերացիաները հետ վերցրեցին ՌԴ նախագահի լիազորությունները այն բանից հետո, երբ ռուսական բանակը ներխուժեց Ուկրաինա։