ԲԴԽ-ն մերժեց դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության նախարարության միջնորդությունը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի։
ԲԴԽ-ն՝ նախագահությամբ Գագիկ Ջհանգիրյանի, մերժեց Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը։
Հիշեցնենք` Ռշտունու նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը վերաբերում է դատավորի կողմից երկարատև արձակուրդ մեկնելու հիմքով քրգործերը վերամակագրման հանձնելուն։
Ռշտունուն կարգապահական պատասխանատվության չենթարկելու որոշումը ստորագրել են ԲԴԽ անդամներ Մեսրոպ Մակյանը, Սերգեյ Չիչոյանը, Անի Մխիթարյանը, Գրիգոր Բեքմեզյանը, իսկ Դավիթ Խաչատուրյանը և Վիգեն Քոչարյանը որոշման վերաբերյալ հատուկ կարծիք են հայտնել:










