ՔՊ–ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի քրոջ որդին ազատվել է Երևանի պարեկի պետի պաշտոնից

14:40 • 15.03.22

 Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Խաչատուր Սամվելյանն ազատվել է աշխատանքից։

Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Խաչատուր Սամվելյանն ուղարկվել է կադրերի ռեզերվ։ 

Նշենք, որ Խաչատուր Սամվելյանը ՔՊ-ական պատգամավոր, ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանի քրոջ որդին է։