Կիևում գիշերը մի քանի պայթյուն է որոտացել. արկը հարվածել է բազմաբնակարան շենքին (լուսանկարներ)
Լույս մարտի 15-ը Կիևում օդային հարձակման տագնապ է հայտարարվել, որից հետո մայրաքաղաքի տարբեր հատվածներում պայթյուններ են հնչել։ Կիևի քաղաքային պետական վարչության պաշտոնական թելեգրամյան ալիքը ժամը 03:45-ին հայտարարել է օդային տագնապի սկիզբը։ Քաղաքի բնակիչները լսել են ուժգին պայթյուններ։
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները մայրաքաղաքում պայթյունների մասին ահազանգեր են ստացել Կիևի երեք շրջանների բնակիչներից։
Սոցիալական ցանցերը գրում են, որ մինչև առավոտ առնվազն չորս պայթյուն է լսվել՝ երկուսը ժամը 4։00-ին և ևս երկուսը ժամը 5։00-ին։
Ավելի ուշ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ մայրաքաղաքի Պոդոլսկի թաղամասում արկը հարվածել է տասը հարկանի բնակելի շենքին։ Հրդեհը տարածվել է առաջինից հինգերորդ հարկ։ Մեկ մարդ փրկվել է և հոսպիտալացվել։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:













