Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ին կառաջարկի Ուկրաինայում հումանիտար իրավիճակի վերաբերյալ բանաձևի իր տարբերակը. Վասիլի Նեբենզյա

18:40 • 15.03.22


Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կներկայացնի Ուկրաինայի հումանիտար իրավիճակի վերաբերյալ իր բանաձեւի նախագիծը։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մենք կներկայացնենք մեր նախագիծը, դրա տեքստը շուտով հասանելի կլինի, և կտեսնենք՝ Անվտանգության խորհուրդը կկարողանա՞ կատարել իր առաքելությունը՝ ընդունելով Ուկրաինայում հումանիտար իրավիճակի վերաբերյալ բանաձևը», - ասել է նա։ 

Ըստ նրա՝ բանաձևի տեքստը կպարունակի դրույթներ հրադադարի ռեժիմի, խաղաղ բնակչության տարհանման, միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների հարգման և խաղաղ բնակչության վրա հարձակումների դատապարտման վերաբերյալ։

Նեբենզիան նշել է, որ ավելի վաղ Ֆրանսիայի և Մեքսիկայի կողմից ներկայացված հումանիտար բանաձեւի նախագիծը պարունակում են կետեր, որոնք ոչ մի կապ չունեն հումանիտար իրավիճակի հետ։