Ռուսաստանը սեփական կամքով է լքում Եվրախորհուրդը. Տոլստոյ

19:59 • 15.03.22

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի նամակը` Եվրախորհրդից Ռուսաստանի դուրս գալու վերաբերյալ, հանձնվել է կազմակերպության գլխավոր քարտուղարին: Այս մասին ասել է Պետդումայի փոխնախագահ պյոտր Տոլստոյը:

«Եվրախորհրդի հետ երկխոսությունը խզելու ողջ պատասխանատվությունը կրում են ՆԱՏՕ-ի անդամ երկրները, որոնք այս ամբողջ ընթացքում օգտագործում են մարդու իրավունքների թեման՝ իրացնելու իրենց աշխարհաքաղաքական շահերը»,- ասել է Տոլստոյը։

Նա նշել է, որ «Ռուսաստանն իր կամքով է դուրս գալիս Եվրախորհրդից, սա հավասարակշռված և կանխամտածված որոշում է»: