Դատարանն Աբրահամ Ռուսոյին առևանգողին 7 տարվա ազատազրկման է դատապարտել
Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը երգիչ Աբրահամ Ռուսոյին առեւանգելու գործով հեռակա կարգով վճիռ է կայացրել Զաուր Մարդանովի նկատմամբ։
Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտնել է երգչի փաստաբանը։
«Դատարանը յոթ տարվա ազատազրկում է նշանակել խիստ ռեժիմի բանտում։ Բավարարվել է նաեւ 650 հազար ռուբլու պահանջով քաղաքացիական հայցը»,- ասել է նա։
Նշվում է, որ քրեական պատասխանատության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանալու առնչությամբ դատարանը որոշել է արտասահմանում թաքնվող Մարդանովին ազատել պատժից։
Այժմ Մարդակովը թաքնվում է արտասահմանում։










