Ես սիրով կաշխատեմ իշխանությունների հետ. Վարդենիսի ընդդիմադիր համայնքապետ

14:36 • 16.03.22

Վարդենիսի ընդդիմադիր քաղաքապետ Ահարոն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում շնորհակալություն է հայտնել իրեն ընտրած ու չընտրած վարդենիսցիներին։ Նա նշել է, որ իր համար տարբերություն չկա և յուրաքանաչյուր վարդենիսցու հոգսն ու խնդիրը իր հոգսն ու խնդիրն է։

Ահարոն Խաչատրյանը հայտարարել է, որ մեծ սիրով աշխատելու է իշխանությունների հետ։ Նրա կարծիքով ցանկացած իշխանություն ուրախ կլինի, եթե համայնքի ղեկավարը ի շահ ժողովրդի ծրագրեր ներկայացնի։

Հիշեցնեն, որ այսօր 14 կողմ, 13 դեմ ձայներով  Վարդենիսի խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել  Ահարոն Խաչատրյանը, որի թեկնածությունը պաշտպանում էին «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» խմբակցությունները:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 13 անդամները դեմ են քվեարկել նրա թեկնածությանը, սակայն իրենց թեկնածուն չեն առաջադրել։

ՔՊ խմբակցության ղեկավար Արամ Մելքոնյանը նշել է, որ դա տեղի է ունեցել օրենքի բացի հետևանքով, ուստի մեծամասնության քվեն ստացած ՔՊ-ն դուրս է գալիս․ «ՔՊ խմբակցությունը դուրս է գալիս այստեղից եւ մնացածը թողնում է մյուս երկու խմբակցությունների վրա: Մենք պարտավոր ենք մեր ընտրողի առջեւ»,-ասաց նա՝  ինչից հետո ՔՊ 13 անդամները լքեցին նիստը: