«Դա կարող է ծանր հարված լինել մեր երկրին ու ժողովուրդին». Կոբախիձեն հայտնել է, որ Վրաստանը չի միանա ՌԴ դեմ պատժամիջոցներին

19:24 • 16.03.22

Թբիլիսին չի միանա Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

«Մենք չենք միանա այդ պատժամիջոցներին, քանի որ մեզ համար առաջնահերթը վրացական պետության և վրաց ժողովրդի շահերի պաշտպանությունն է։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալը կարող է ծանր հարված լինել մեր երկրին ու ժողովուրդին», - հայտարարել է նա:

Կոմաբխիձեի խոսքով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների դեմ միանալու պահանջը ներկայացնում է Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող Ազգային միացյալ շարժումը։

«Պատերազմի կուսակցությունը՝ ի դեմս Ազգային միացյալ շարժման, իր սադրիչ գործողություններով ոչ միայն պահանջում է միանալ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին, այլև պահանջում է որպեսզի Վրաստանը միանա ռազմական գործողություններին», - նշել է Կոբախիձեն: