Դոնեցկի վրա «Տոչկա-Ու»-ի հարվածը արյունալի ահաբեկչություն էր. Վլադիմիր Պուտին
Մարտի 14-ին «Տոչկա-Ու» հրթիռային համակարգով Դոնեցկի վրա հարվածը արյունալի ահաբեկչություն էր, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մարտի 14-ին հրթիռակոծություն է իրականացվել Դոնեցկի կենտրոնում: Դա բացահայտ արյունալի ահաբեկչություն էր, որը խլեց ավելի քան 20 մարդու կյանք»,-ասել է ՌԴ ղեկավարը:
Նա ընդգծել է, որ «նման հրետակոծությունները շարունակվում են վերջին մի քանի օրերին»։
Պուտինը Կիևի իշխանությունների գործողությունները համեմատել է նացիստների՝ պարտությունից առաջ հնարավորինս շատ զոհեր տալու փորձերի հետ։ Ըստ Պուտինի՝ այն հանգամանքը, որ րևմունքտը ուշադրություն չի դարձրել Դոնբասում տեղի ունեցող իրադարձությունների և զոհերի վրա, «բարոյական և էթիկական դեգրադացիա է, լիակատար ապամարդկայնացում»:










