Ուկրաինան դարձել է «էներգետիկ Եվրամիության» անդամ. Զելենսկի

19:14 • 16.03.22

 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը դարձել է ԵՄ էներգետիկ միության անդամ։

«Ուկրաինան դարձել է «էներգետիկ Եվրամիության» անդամ: Ուկրաինայի և եվրոպական էներգետիկ համակարգերի միավորումն ավարտված է: Այժմ մեր էլեկտրաէներգիան հոսում է ԵՄ, իսկ եվրոպական էլեկտրաէներգիան՝ Ուկրաինա», - գրել է Զելենսկին թվիթերյան օգտահաշվում:

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր եվրոպացի քաղաքական գործիչներին, որոնց շնորհիվ ԵՄ-ն ու Ուկրաինան «այժմ ունեն միասնական էներգետիկ համակարգ»։