Ուկրաինայում Չեռնիգովի հրետակոծման հետևանքով ԱՄՆ քաղաքացի է զոհվել
Ուկրաինան հայտնում է, որ մարտի 17-ին ռուսական զորքերը ծանր հրետանուց գնդակոծել են Չեռնիգովը։ Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ մահացածների թվում կա ԱՄՆ քաղաքացի, գրում է korrespondent.net-ը:
Նշվում է, որ ոստիկանությունն օգնում է տուժած քաղաքացիներին բուժհաստատություններ տարհանել։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։










