Պուտինը Ալեքսեյ Դվինյանինին ազատել է Աբխազիայում Ռուսաստանի դեսպանի պաշտոնից

14:29 • 17.03.22

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ալեքսեյ Դվինյանինին Աբխազիայում ՌԴ դեսպանի պաշտոնից ազատելու մասին, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ դեկտեմբերի կեսերին Դվինյանինը ավարտել է իր աշխատանքը և վերադարձել Մոսկվա։

Դվինյանինը Աբխազիայի հանրապետությունում Ռուսաստանի երկրորդ դեսպանն է, նա դիվանագիտական առաքելությունը ղեկավարում է 2018 թվականից։