Մի բան պետք է հստակ և միանշանակ ասել՝ ՆԱՏՕ-ի կողմից ռազմական միջամտություն չի լինի. Շոլցն՝ Ուկրաինայում իրավիճակի մասին

16:24 • 17.03.22

Արևմուտքն Ուկրաինային կօգնի «ռազմական ապրանքներով» և կշարունակի ֆինանսական ու հումանիտար աջակցություն ցուցաբերել երկրին։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

Գերմանիայի ղեկավարը նաև հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի՝ Ուկրաինայի հակամարտությանը միջամտելուց հրաժարվելու մասին, գրում է lenta.ru-ը։

«Մի բան պետք է հստակ և միանշանակ ասել՝ ՆԱՏՕ-ի կողմից ռազմական միջամտություն չի լինի»,- ասել է նա՝ ընդգծելով, որ պետք է անել հնարավորը՝ «զենքը հնարավորինս արագ լռեցնելու համար»։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։