Բայդենը ծերության օրոք ամբողջովին կորցրել է խելքի մնացորդները. Կադիրով

15:57 • 18.03.22

Մեկնաբանելով Ամերիկայի նախագահի արտահայտությունը, որում նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «ռազմական հանցագործ», Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը նշել է, որ «Բայդենը ծերության օրոք ամբողջովին կորցրել է խելքի մնացորդները»:

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահը հրապարակավ, առանց վարանելու, անձամբ է ներկայացրել սեփական ռազմական հանցագործությունների ապացույցները, օրինակ՝ ստանձնել է Բելգրադի ռմբակոծության պատասխանատվությունը։

«Եվ այս մոլագարը, որն իրեն համաշխարհային ժանդարմ է երևակայում, համարձակություն ունի գնահատելու մեր նախագահին։ Երկրների ներկայիս ղեկավարների մեջ այսօր Ջո Բայդենից ավելի հայտնի ռազմական ու տնտեսական հանցագործ չկա»,-իր թելեգրամյան ալիքում գրել է Կադիրովը: