Մահացել է ամերիկացի կոնգրեսական Դոն Յանգը
Ուրբաթ՝ մարտի 19-ին 88 տարեկանում կյանքից հեռացել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Դոն Յանգը։ Այս մասին հաղորդում է Anchorage Daily News-ը՝ վկայակոչելով կոնգրեսականի քարտուղարության նախկին ղեկավար Ջեք Ֆերգյուսոնին։
«Տխուր եմ, որ կորցրել եմ նման լավ ընկերոջ ու մարդու, որին ճանաչել եմ իր քաղաքական ամբողջ կարիերայի ընթաքում»,- ասել է Ֆերգյուսոնը։
ԱՄՆ Կոնգրեսի պաշտոնական կայքէջում նշված տեղեկությունների համաձայն՝ Յանգը ծնվել է Կալիֆորնիայում 1933 թվականի, իսկ 1973 թվականից նա եղել է Կոնգրեսի անդամ Ալյասկա նահանգից։










