ԱՄՆ-ն դիտարկում է Ռուսաստանը GPS-ից անջատելու հարցը․ Ռոգոզին
ՌԴ-ի դեպ պատժամիջոցների շրջանակներում ԱՄՆ-ն դիտարկում է Ռուսաստանը GPS նավիգացիոն համակարգից անջատելու հնարավորությունը։
Այս մասին հայտարարել է «Ռոսկոսմոս»-ի գործադիր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը։
Խոսելով Եվրոպական տիեզերական գործակալության մասին, Ռոգոզինն այն իրեն «խելագար կերպով» պահող «անվստահելի գործընկեր» է կոչել՝ հաելելով, որ Ռուսաստանը չի համագործակցի դրա հետ։
«Այսօր Միացյալ Նահանգները պատժամիջոցների շրջանակներում դիտարկում է Ռուսաստանը GPS-ից անջատելու հնարավորությունը։ Գիտե՞ք այդ մասին։ Չգիտեք: Ես կարող եմ ասել ձեզ, որ նման հարց քննարկվում է»,- ասել է Ռոգոզինը։










