Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նոր կանոնադրություն է հաստատել․ կանայք ևս կարող են ղեկավարել Վատիկանի բաժանմունքները

19:57 • 19.03.22

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը  Վատիկանի կենտրոնական վարչակազմի համար նոր կանոնադրություն է սահմանել,համաձայն որի՝ ոչ միայն հոգևորական, այլ նաև աշխարհիկ կաթոլիկները, այդ թվում նաև կանայք, եթե մկրտված են, կարող են ղեկավարել Վատիկանի բաժանմունքները։

Այս մասին հայտնում է Reuters-ը:

Մինչ այս փոփոխությունը Վատիկանի բաժանմունքների մեծ մասը ղեկավարում էին միայն տղամարդ հոգևորականները, մեծ մասամբ՝ կարդինալները։ 54 էջից բաղկացած նոր սահմանադրությունը, որը կոչվում է Praedicate Evangelium՝«Քարոզել Ավետարանը» , կազմվել է ավելի քան ինը տարի:

Ֆրանցիսկոս Պապի հաստատած կանոնադրությունը ուժի մեջ կմտնի հունիսի 5-ին, այն կփոխարինի  Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի կողմից 1988թ․ հաստատված սահմանադրությանը։