Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 21, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 422 307 է, մահվան դեպքերինը՝ 10 264
Հայաստանում մարտի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 21 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 307-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 8595 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք 1 դեպք: Մարտի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված անձանց այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1669 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 10 264-ի:
Մեկ օրում առողջացածների թիվ 80 է, ընդհանուր առողջացածներինը՝ 409 357, փաստացի բուժվողներինը՝ 2686: Մեկ օրում արվել է 1709 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 950 838 թեստավորում:










