Ծաղկաձորի մոտակայքում միմյանց բախվել են 17 ավտոմեքենաներ. կա 3 տուժած

16:29 • 20.03.22

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 20-ին, ժամը 11։37-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճա­նապարհին՝ Ծաղկաձոր քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ ՀՀ ԱԻՆ-ի նախնական տվյալների՝ բախվել է մոտ 17 ավտոմեքենա, կա 3 տուժած։