ՌԴ ՊՆ-ն հրապարակել է «Ֆորպոստ» ԱԹՍ-ի հարվածից Ուկրաինայի ԶՈՒ զրահատեխնիկայի ոչնչացման տեսանյութը

12:57 • 20.03.22

ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է «Ֆորպոստ» անօդաչու թռչող սարքի կողմից բարձր ճշգրտության հրթիռային հարվածով Ուկրաինայի զինված ուժերի զրահատեխնիկայի ոչնչացման տեսանյութը։

«Օդատիեզերական ուժերի անօդաչու թռչող սարքերը հրթիռային հարվածներ են հասցրել 122 մմ-ոց հրետանային մարտկոցի և ռազմական տեխնիկայի վրա», - ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից:

Նրանք հայտնել են, որ անօդաչու թռչող սարքերով օդային հարվածներ են հասցվել միջին բարձրությունից։ «Ուկրաինայի զինված ուժերի ոչնչացված ռազմական օբյեկտների և տեխնիկայի արդյունքներն արձանագրվել են օբյեկտիվ հսկողության միջոցով»,- հավելել են նախարարությունից։

Տեսանյութը՝ այստեղ: