Երևանի Լենինգրադյան փողոցում հայտնված աղվեսը տեղափոխվել է վայրի բնություն (լուսանկար)

15:43 • 21.03.22

Օրերս Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 48 շենքի բնակիչներից Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել բակում հայտնված աղվեսի մասին։

Տեսչական մարմնի և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները համատեղ աղվեսի ձագին հատուկ միջոցներով բնակելի շենքերի բակից տեղափոխել են վայրի բնություն և բաց թողել բնական միջավայր: