ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը սպասում են, որ Բելառուսը կմիանա Ուկրաինայում հատուկ գործողությանը․ CNN

22:21 • 22.03.22

CNN-ը, վկայակոչելով ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անանուն պաշտոնյաներին, պնդում է, որ դաշինքի գնահատմամբ՝ Բելառուսը պատրաստվում է շուտով միանալ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությանը և արդեն հող է նախապատրաստում իր մասնակցությունն «արդարացնելու» համար:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը չի խնդրում Մինսկին մասնակցել Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողությանը։ Նա նաև ընդգծել է, որ ուկրաինական հակամարտությունում արևմտյան երկրներին ձեռնտու է խեղդել Մինսկը և Մոսկվան, սակայն Արևմուտքը չի կարողանա Բելառուսին ներքաշել այս հակամարտության մեջ։

«Հավանականությունը, որ Բելառուսը կմտնի այս հակամարտությունում, մեծանում է»,- հեռուստաալիքին ասել է ՆԱՏՕ-ի զինված ուժերի ներկայացուցիչը։

ՆԱՏՕ-ի հետախուզության մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա CNN-ին ասել է, որ դաշինքի գնահատմամբ՝ պաշտոնական Մինսկը «հող է նախապատրաստում՝ արդարացնելու բելառուսական բանակի հարձակման մեկնարկը Ուկրաինա»։

Միևնույն ժամանակ, հեռուստաալիքի աղբյուրները պնդում են, որ մինչ օրս Բելառուսի մասնակցության նշաններ չեն նկատվել ուկրաինական իրադարձություններին, ինչպես նաև ապացույցներ չեն եղել այն մասին, որ Մինսկի կողմից հնարավոր է զորքերը տեղափոխել հարևան երկիր։