Ուկրաինայում հայտնել են ռուսական «Իսկանդեր» թևավոր հրթիռ խոցելու մասին

17:24 • 22.03.22

Ուկրաինայի Վիննիցայի մարզում երեքշաբթի՝ մարտի 22-ին, ռուսական «Իսկանդեր» թևավոր հրթիռ է խոցվել։ 

Այս մասին Facebook-ում հայտնել է Վիննիցայի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերխի Բորզովը, փոխանցում է Ukrinform-ը։

«Գումարած մեկ. «Իսկանդեր»»,- գրել է Բորզովը։

Պաշտոնյան մանրամասներ չի հայտնել հակառակորդի հրթիռի վերացման մասին։ Ինչպես երևում է գրառման մեջ հրապարակված լուսանկարից, արկի մնացորդներն ընկել են դաշտում:

Վիննիցայի մարզում ժամը 12:45-ին հայտարարվել է օդային հարձակման տագնապ, որը չեղարկվել է ժամը 14:00-ին։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա: