ՀՀ իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ նոր փաստաթուղթ են քննարկում. Իշխան Սաղաթելյան
Ադրբեջանը և Թուրքիան երբեք չեն կարող ազնիվ լինել իրենց մղումներում, որովհետև իրենք շատ բացահայտ օկուպացված Շուշիում ստորագրված հռչակագրով հաստատեցին, որ ցանկանում են մեր պետության վերացումը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Օրվա իշխանությունները դա չեն հասկանում և երկիրը տանում են դեպի անդունդ։ Ինչ վերաբերում է բուն բանակցություններին, ասեմ ավելին՝ իրենք փաստաթուղթ են քննարկում, հակառակ պարագայում ամեն անգամ հավաքվում են, ի՞նչ են անում։ Հավանաբար քննարկում են ինչ–որ փաստաթուղթ և փորձում են ինչ–ինչ հարցերի շուրջ համաձայնության գալ։
Եթե խոսքը գնում էր սահմանների բացմանը և հարաբերությունների կարգավորմանը, դա կարող էին մեկ գրությամբ կարգավորել, բայց պարզ է, չէ՞, որ խոսքը գնում է ուրիշ հարցերի մասին, նախապայմանների՝թաքնված կամ բացահայտ։ Այս պարագայում շատ գործողություններ Թուրքիան համաձայնեցնում է Ադրբեջանի հետ»,– ասաց Սաղաթելյանը։










